Մեր մասին

Օրական 20․000-ից ավել, կամ 1 րոպեում 15 վիդեոհոլովակ է պատրաստվում Renderforest-ի միջոցով։

Renderforest team

Renderforest-ը հիմնադրվեց 2013 թվականին Երևանում, երբ մի քանի հոգուց բաղկացած մեր փոքրիկ թիմը, ցանկանալով հեղափոխել առցանց վիդեոպատրաստման ոլորտը, նոր փոփոխության հիմք դրեց։ Չնայած նրան, որ սկզբում թիմը փոքրաքանակ էր, այն ուներ աճի մեծ ներուժ, և շուտով ընկերությունը ծաղկում ապրեց: Այդ օրվանից ի վեր պլատֆորմի օգնությամբ միլիոնավոր վիդեոներ են պատրաստվել, և միլիոնավոր մարդկանց հասանելի է դարձել գովազդի ամենաէֆեկտիվ միջոցը՝ վիդեոն։

Ունենալով իննովացիայի, աճի և փոփոխությունների գնալու անկոտրում արժեհամակարգ՝ մենք փորձել և փորձում ենք գործել մտքի և ուժի արագությամբ։ Այսօր մեր հարթակում գրանցված են 3 միլիոնից ավել օգտատերեր, որոնք ստեղծել են ավելի քան 6 միլիոն հոլովակ։ Մեր որակական չափանիշներին վստահել են առաջատար գլոբալ կազմակերպություններ, ինչպիսիք են General Electric-ը, Vodafone-ը, Pepsico-ն, Ericsson-ը, Springer-ը, Sony Music-ը և այլն։

Շնորհիվ մեր օգտատերերի՝ մենք նպաստում ենք երկրի տնտեսության զարգամցանը` աջակցելով նոր նախագծերի, ինչպես նաև հազարավոր կամավորական ժամեր ենք նվիրում Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Մենք ուզում ենք Renderforest-ը դարձնել հայկական ստարտափ ոլորտի թռիչքը, լինել տեխնոլոգիական նորարարության մի մեծ ալիք, որը հիմնովին կփոխի երկրի տնտեսությունը, հասարակությունը և կյանքի որակը: Սա է այն գաղափարը, որով փորձելու ենք առաջնորդվել ապագայում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆՓԱԿԵԼ

Սա է այն գաղափարը, որով փորձելու ենք կերտել մեր ապագան:

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ